Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացվեց Այդին Մորիկյանի հուշաքարը

Բացվեց Այդին Մորիկյանի հուշաքարը
Մշակույթ
21:53, 07 сентябрь 2022
990 թվականի այս օրը Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց հիմնել Հայաստանի Հանրապետություն օրաթերթը, և գլխավոր խմբագիր նշանակվեց Այդին Մորիկյանը։ Այսօր էլ 32  տարի անց, նույն օրը բացվեց Այդին Մորիկյանի հուշաքարը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում  գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ու Մորիկյանից հետևյալ մեջբերումը հրապարակել.

«Ամեն մեկս իր աշխարհն ունի: Ոչ թե աշխարհի իր ընկալումը, այլ այն փոքրիկ աշխարհը նկատի ունեմ, որում ապրում է: 7-37-73 մարդուց չի անցնում այդ աշխարհը, մնացյալը անցորդներ են հիմնականը, ապրեցնողը այդ 7-37-73-ն են: Ու կայացած մարդկանց համար ցավոք, այդ 7-37-73-ը չի ավելանում` պակասում է»: