Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երևանյան հեռանկարների» աշնանային համերգաշարը կմեկնարկի աննախադեպ համերգով

«Երևանյան հեռանկարների» աշնանային համերգաշարը կմեկնարկի աննախադեպ համերգով
Մշակույթ
15:20, 08 сентябрь 2022
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 12-ին ժամը 19:30  կայանալիք անմոռանալի համերգով:

Համերգաշարի մեկնարկային համերգը  նվիրված է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելլանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին:

Համերգի մենակատարն է անվանի  ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր  Սերգեյ Սմբատյանը: 

Ծրագրում  կհնչի
 
Ստեփան Ռոստոմյան | Սիմֆոնիա թիվ 1
Յան Սիբելիուս | Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ 47 
Արամ Խաչատրյան | Երեք հատված «Սպարտակ» բալետից
 
Տոմսերի արժեքը 5000 – 15000 դրամ : Տեղեկատու հեռախոս՝ +374 77805687

YerevanPerspectives