Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել է «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով միջազգային գիտաժողովը

Մեկնարկել է «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով միջազգային գիտաժողովը
Մշակույթ
15:27, 24 сентябрь 2022
Գյումրիում մեկնարկել է «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը: Երկօրյա գիտաժողովը  նվիրված է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 25-ամյակին։

Միջազգային գիտաժողովին ներկայացվում են գիտական հաղորդումներ, որոնք վերաբերում են հայագիտության տարբեր ոլորտների՝ պատմագիտության ու ժողովրդաբանության, ազգաբանության, հնագիտության ու մարդաբանության ճարտարապետության և այլ բնագավառների հիմնախնդիրների։

«1997 թվականին հիմնադրված Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնն անցած քառորդ դարում իրականացրել է մի շարք կարևոր ծրագրեր ու հետազոտություններ` մարզի տարածքում նորահայտ հնագիտական հուշարձանների հետազոտություններ, Շիրակ պատմական գավառի հնագույն պատմության մի շարք հիմնախնդիրների ուսումնասիրություններ և այլն: Ստեղծման օրից կենտրոնում հիմնական գիտական ուղղությունները պատմական Շիրակ գավառի ազգագրության, հին ու նոր պատմության, հնագիտության և բանահյուսության խնդիրներն են, նաև էթնո-հոգեբանական և սոցիոլոգիական հետազոտությունները, որ տարվում են մարզի ներկայիս տարածքում»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը։