Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում հանդես կգա «Ռուսաստանի ոսկե սոպրանո» Հիբլա Գերզմավան

Երևանում հանդես կգա  «Ռուսաստանի ոսկե սոպրանո» Հիբլա Գերզմավան
Մշակույթ
11:49, 24 октябрь 2022
Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է աշնանային համերգաշարի հաջորդ աննախադեպ մշակութային իրադարձությունը: Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա  աշխարհահռչակ սոպրանո, Ռուսաստանի և Աբխազիայի ժողովրդական երգչուհի՝ Հիբլա Գերզմավան: Հիշարժան համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում: 

Գերզմավան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Մարիինյան թատրոնում ,Լոնդոնի Թագավորական «Քովենթ Գարդենի» օպերայում,  Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական, Հռոմեական, ֆրանսիական օպերաներում կարարած անմոռանալի  ելույթների շնորհիվ ։

Իր կարիերայի ընթացքում Գերզմավան ելույթներ է ունեցել նաև Ֆլորենցիայի Կոմմունալե թատրոնում, Բարսելոնայի Գրանդ Թեատրո դե Լիսեոյում, Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Բուլղարիայի Սոֆիայի ազգային օպերայում, Փարիզի Երանական դաշտեր թատրոնում և այլուր։ Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի հետ հյուրախաղերով ելույթ է ունեցել Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում։ Մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցած Լյուդվիգսբուրգյան փառատոնին։ Կոնցերտային ծրագրերով հյուրախաղերի է մեկնել Շվեդիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Բելգիա, Իսպանիա, Հունաստան, ԱՄՆ և  Ճապոնիա:

Հիբլան համարվում է ամենանորաձև և էլեգանտ կանանցից մեկը ռուսական օպերային բեմում։ Հաճախ երգչուհին ինքն է ընտրում իր համար հագուստ ելույթների համար, համարելով, որ արտիստը պետք է հանդես գա ամենաթանկարժեք և նուրբ հագուստով:

Համերգը կղեկավարի դիրիժոր՝ Բրայըն Քասլզ-Անիըն և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան:

Ծրագրում կհնչեն արիաներ հայտնի օպերաներից : Տոմսերի արժեքը 5000 –20,000  դրամ :

Տոմսերը կարող եք ձեռք բերել  Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից , ինպես նաև    հետեւյալ հարթակներից՝ Tomsarkgh.am,Ticketon.am, Toms.am կամ զանգահարել ՝ +374 77 805687