Քաղաքացիակենտրոն
լրատվություն

YEREVAN JAZZ FEST միջազգային 8-րդ փառատոնը կմեկնարկի «Գրեմմիի» դափնեկիր Ջուդիթ Հիլը

YEREVAN JAZZ FEST միջազգային 8-րդ փառատոնը կմեկնարկի «Գրեմմիի» դափնեկիր Ջուդիթ Հիլը
Մշակույթ
15:33, 26 октябрь 2022
Ջազի հայկական ասոցիացիան ներկայացնում է «YEREVAN JAZZ FEST 2022» միջազգային 8-րդ ջազ փառատոնը։ Նոյեմբեր 15-ին, ժամը 19:30 Արամ  Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա  «Գրեմմիի» դափնեկիր, վոկալիստ, դաշնակահար, կոմպոզիտոր, անզուգական Ջուդիթ Հիլի մենահամերգը, որով  կազդարարվի սիրված և սպասված, քաղաքամայր Երևանի իսկական ջազային հրավառության վերածող փառատոնը: