Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգ հանուն պատերազմի մասնակիցների կրթության

«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգ հանուն պատերազմի մասնակիցների կրթության
Մշակույթ
15:46, 26 октябрь 2022
Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ նոյեմբերի  16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամին։

Համերգի ընթացքում հնչելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և «Հայֆիլմ»-ից կինոդրվագների ուղեկցությամբ։ 

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ  պատերազմից հետո, որի նպատակն է տրամադրել  կրթության հնարավորություն  2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 60 ուսանող-շահառու։ 

Հիմնադրամը  չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի և մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների շնորհիվ։ 

Ավելին՝ 4090foundation.am