Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախում

Թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախում
Մշակույթ
14:24, 28 октябрь 2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 28-31-ը Գորիսի Վ. Վաղարշյանի և Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախում` Մարտակերտում:

Հյուրախաղերն անցկացվում են «Այսօր՝ հանուն վաղվա» խորագիրը կրող նախագծի շրջանակում:

Ծրագիրը կազմված է ներկայացումներից ու վարպետության դասերից,  որոնք ներառում են մեծահասակ և մանկապատանեկան տարիքային խմբերի հանդիսատեսին: