Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի «ART OF BIG BAND» համերգային ծրագիրը

Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի «ART OF BIG BAND»  համերգային ծրագիրը
Մշակույթ
15:28, 01 ноябрь 2022
Նոյեմբերի 18-ին` ժամը 19:30-ին, Ճարտարապետների միության դահլիճում՝  «Երևան Ջազ» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի «ART OF BIG BAND»  համերգային ծրագիրը:

Մեծ ջազ նվագախմբի կատարմամբ կհնչեն արտասահմանյան և հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններն ու  մշակումները:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց:

Նախագծի շրջանակում Ճարտարապետների միության դահլիճի նախասրահում գործելու է Հայդուկ Սմբատյանի «Գրավիտացիա» խորագրով անհատական ցուցահանդեսը: