Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համերգ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանին`ծննդյան օրվա առթիվ

Համերգ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանին`ծննդյան օրվա առթիվ
Մշակույթ
13:04, 24 ноябрь 2022
Դեկտեմբերի 4-ին ժամը 19:00 Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Սեր և կարոտ» խորագրով համերգ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանին`ծննդյան օրվա առթիվ:

Ծրագրում` պոեզիա, երգիծանք, երգ և երաժշտություն,հումոր:
 
«Տխրենք,ծիծաղենք,ափսոսենք ու հուսադրվենք միասին:

Միասին հեշտանում են շատ դժվարություններ:

Սիրով և սպասումներով Ձեր ԼՈւՍԻՆԵ...»

Հարգելի հանդիսատես, դուք Լուսինե Կիրակոսյանին ծանոթ եք և´գեղարվեստական ֆիլմերից, և´հեռուստատեսությունից, և´ռադիոից, և´ հայ համերգից, և շատ հարցազրույցներից: Ամենակարևորը Երևանի Դրամատիկական թատրոնից, որտեղ կերտել է բազմաթիվ հիանալի և բարձր կերպարներ: