Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Պարույր Սևակի ծննդյան 99-րդ ամյակն է․ տեսանյութ

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Ծնվել է հունվարի 24, 1924, Դաշտամեջ գյուղում։

Ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսել է։ 1946 թվականին ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ հին գրականություն մասնագիտությամբ։

Արժանացել է՝
  • Սևակի ԳԱԱ գրականության ինստիտուտում աշխատելու տարիների հիմնական արդյունքներից է «Սայաթ-Նովա» մենագրությունը, որն էլ պաշտպանել է որպես թեկնածուական ատենախոսություն (1966), և աշխատանքի հիմնորոշության պատճառով հեղինակը արժանացել է Բանասիրական գիտությունների դոկտորի կոչման (1970)
  • 1967 թվականին «Անլռելի զանգակատուն» պոեմի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
  • 1949 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքենան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային։ Թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։

Հայտնի գրքերն ու բանասեղծություններն են՝ «Անմահները հրամայում են», «Անհաշտ մտերմություն» /պոեմ/, «Սիրո Ճանապարհ»
«Անլռելի զանգակատուն» /պոեմ/, «Մարդը ափի մեջ», «Սայաթ Նովա» /ուսումնասիրություն/, «Եղիցի լույս», «Ձեր ծանոթները» /փոքրերի համար, «Մոր ձեռքերը», «Անքնություն», «Մարդ էլ կա, մարդ էլ», «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում», «Հայաստան», «Էրեբունի-Երևան», «Բարև», «Անկեղծ ասած», «Նորօրյա աղոթք», «Ապրել», «Իմ հայ ժողովուրդ», «Վարք մեծաց», «Միանգամից»։