Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պոեզիա և երաժշտություն. Հայաստանում կկայանա Վլադիմիր Գլազունովի «Նվեր` սիրելի կնոջը» մոնոներկայացումը

Պոեզիա և երաժշտություն. Հայաստանում կկայանա Վլադիմիր Գլազունովի «Նվեր` սիրելի կնոջը» մոնոներկայացումը
Մշակույթ
17:41, 03 февраль 2023
Գարնան տոների կապակցությամբ կանանց սպասվում է պոեզիայի անմոռանալի երեկո։ Մարտի 9-ին, ժամը 19.00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Ռուսական պոեզիայի անզուգական վարպետ, հաղորդավար Վլադիմիր Գլազունովի պոետիկ մոնոներկայացումը։ 

«Նվեր` սիրելի կնոջը» ներկայացումը կուղեկցվի կոմպոզիտոր Սերգեյ Սիրոտինի (Կիպրոս) երաժշտությամբ։ 

Երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես ժամանակակից այնպես էլ ռուս դասականների ստեղծագործություններ։ Հատկանշական է, որ ուղեկցվող երաժշտության մեծ մասը գրվել է հատուկ այս ներկայացման համար։ 

Նշենք, որ Վլադիմիր Գլազունովի և Սերգեյ Սիրոտինի համագործակցությունը սկսվել է 2019 թ-ին, որի արդյունքում թողարկվել է մի քանի աուդիոգիրք, ելույթ են ունեցել ՌԴ 10 քաղաքներում, հյուրախաղերով հանդես եկել Ղազախստանում և Ղրղզստանում։ Հայ հանդիսատեսի առաջ արվեստագետները ելույթ կունենան առաջին անգամ։ 

Ներկայացման տոմսերը կարելի է ձեռք բերել հետևյալ հղումով։

Սերգեյ Սիրոտինը երաժիշտ և կոմպոզիտոր է, ով հայտնի է որպես Golden Light Orchestra նախագծի հեղինակ։ Կոմպոզիտորը գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն, որոնք հրապարակվել են ամբողջ աշխարհում։

Վլադիմիր Գլազունովը ռուս հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և ռեժիսոր է։ Լայն հանրությանը ավելի հայտնի է որպես «Ծնված ԽՍՀՄ» հաղորդաշարի մշտական հաղորդավար, որը հեռարձակվում է «Կարոտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Գլազունովն ունեցել է ավելի քան 4000 ուղիղ եթեր ամենավառ արվեստագետների, բանաստեղծների, քաղաքական գործիչների, գրողների, արվեստագետների, մարզիկների և երաժիշտների հետ։

Արդեն մի քանի տարի է՝ արտիստը հանդես է գալիս որպես ժամանակակից պոեզիայի ընթերցող։ Ժամանակակից բանաստեղծների արվեստը խթանելու համար Վլադիմիր Գլազունովին շնորհվել է «Ստեղծելով աշխարհը» Համառուսաստանյան արվեստի 1-ին մրցանակ՝ «Գրականության ոլորտում ունեցած ավանդի համար» անվանակարգում։