Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարությունը վերականգնվեց․ «Նժդեհ» պարախմբի համերգը տեղի ունեցավ Մոսկվայում

Արդարությունը վերականգնվեց․ «Նժդեհ» պարախմբի համերգը տեղի ունեցավ Մոսկվայում
Մշակույթ
18:53, 06 февраль 2023
«Առաջին լրատվական»-ը գրել էր, որ Մոսկվայում գործող Հայ ավանդական «Նժդեհ» պարախմբի «Իմ անունս է Պայքար» խորագրով համերգը չի կայացել, հայտարարել են, որ համերգասրահում ական կա տեղադրված: Մի քանի ժամ Մոսկվայի ձմեռային սառնամանիքին և 500 հանդիսատեսի  և «Նժդեհ» խմբի անդամներին սառացնելուց հետո վերջնականապես հայտարարվել է, որ համերգն անցկացնելն անհնար է:

Ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ երկու օր պայքարից հետո հասան նրան, որ արդարությունը վերականգնվել է․ «Երկու օր պայքարեցինք, հասանք նրան, որ դահլիճի տնօրինությունը նախ ներողություն խնդրեց, հետո մենք գտանք այլ դահլիճ, որը շատ ավելի հյուրընկալ էր, և համերգը կայացավ», -ասաց փաստաբանը։

Ըստ մամուլի  հրապարակումների՝ «Իզմայլովո» համերգասրահը փաստաթղթերով պատկանում է ազգությամբ ռուսներին, բայց իրականում այն պատկանում է ադրբեջանցի լեռնային հրեաների։

«Այն անձինք, որոնք այդ ամենը սադրեցին, իրականում ավելի շատ գովազդեցին մեզ, այս ամենը մեծ աղմուկ բարձրացրեց, և այս առումով թուրքերն իսկապես խելք չունեն»,-ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ Նժդեհի անունից այնքան են խուսափում, որ չեն հասկանում, այդ բառը ունի նաև այլ նշանակություն հայերենում։