Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նժդեհի արձանն իր տեղում է, նրա ճակատագիրը որոշողը մարտունեցիներն են»․Արցախի նախագահի խոսնակ

«Նժդեհի արձանն իր տեղում է, նրա ճակատագիրը որոշողը մարտունեցիներն են»․Արցախի նախագահի խոսնակ
Մշակույթ
18:15, 04 май 2021
Նժդեհի արձանը հիմա իր տեղում է և նրա ճակատագիրը որոշողը մարտունեցիներն են։ Այս մասին այսօր Civic.am -ին տեղեկացրեց Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով մամուլում տարաված այն տեղեկություններին, թե Արցախի Մարտունի քաղաքում քաղաքացիները դուրս են եկել փողոց և դեմ են արտահայտվում Նժդեհի արձանի ապամոնտաժմանը։ 

Սակայն, հարցին, թե, այնուամենայնիվ, արձանն ապամոնտաժելու հարց քննարկվո՞ւմ է Արցախում, Ավանեսյանը հրաժարվեց մեկնաբանել․«Չեմ կարող ասել, համենայն դեպս, Արցախի նախագահի աշխատակազմից մեկ անգամ չէ, որ հայտարարվել է, որ արձանի ճակատագիրը որոշողը մարտունեցիներն են։ Դա տեղական նշանակության հուշարձան է, իրենք են որոշել տեղադրել, իրենք էլ դրա ճակատագիրը կորոշեն»։

Մամուլում տարածվել էր, նաև, որ Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետին,նույնիսկ, փորձում են ազատել աշխատանքից, քանի որ նա դեմ է ապամոնտաժմանը, որը փորձում են անել Արցախի կառավարության ներկայացուցիչները։  

Civic.am -ի հետ զրույցում այս տեղեկությունները հերքեց նաև Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին։

Պարոն Սաղյանը հերքեց, որ որևէ ցույց է տեղի ունեցել քաղաքում, ինչպես նաև բացասական պատասխանեց հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է արձանն ապամոնտաժելու հարցը․ «Չկա, այս պահին բան չկա։ Արձանը իրա տեղում է»։

Սյուզի Սիրականյան