Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան առաջին անգամ Հայաստանում

Լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան առաջին անգամ Հայաստանում
Մշակույթ
20:33, 11 март 2023
2023 թվականի ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար» - ի պրեմիերան ՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։  

Երևանյան «Սանսեթ բուլվարը» ստեղծվում է միջազգային բեմադրական և դերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար. այս շքեղ նվերը մայրաքաղաքին պատրաստում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը ՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ:

Չնայած միջազգային հանրաճանաչությանը, «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը մինչ օրս չի ներկայացվել ԱՊՀ ոչ մի երկրում։ Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի այս մյուզիքլի առաջին հանդիսատեսը՝ ռուսերենով, Հայաստանի և ԱՊՀ երկրների տարածքում, որը իրականացնում է՝ Էնդրյու Լլոյդ Ուեբերի թատերական ընկերության՝ The Really Useful Group Ltd-ի հետ հատուկ համաձայնությամբ և հավակնում է ԱՊՀ տարածքում տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկի կոչմանը: 
 

«Սանսեթ Բուլվար»-ը՝ Բրոդվեյի առաջին մյուզիքլն է, որը պաշտոնապես և օրինական կերպով բեմադրվել է Հայաստանում․ նախագիծն անցել է նույն փաստագրական ընթացակարգը, ինչ ցանկացած Հայտնի մյուզիքլ, որը «տեղափոխվում է» նոր երկիր և թարգմանվում նոր լեզվով։  Հայկական «Սանսեթ բուլվար»-ի պատրաստման յուրաքանչյուր փուլ ստուգվում և հավանության է արժանանում Էնդրյու Լլոյդ Ուեբերի ընկերության լոնդոնյան գրասենյակի կողմից։  Բեմադրությունն իրականացվում է իրավատերերի թույլտվությամբ, բայց արևմտյան տարբերակի «փոխադրում» չէ. սա բոլորովին նոր ներկայացում է, մյուզիքլի հեղինակային ընթերցում. դա վերաբերում է և՛ պատկերների մեկնաբանմանը, և՛ ռեժիսորական որոշմանը, և՛ տեսողական բաղադրիչին։  «Սանսեթ Բուլվարի»-ի նման տարբերակը կներկայացվի միայն Հայաստանում. ներկայացման նման տարբերակ թատերական աշխարհում գոյություն չունի։

Մյուզիքլի գլխավոր դերը նախատեսված է ականավոր դերասանուհի և երգչուհի ԹԱՄԱՐԱ ԳՎԵՐԴՑԻՏԵԼԻՆ (Նորմա Դեզմոնդ), Եվգենի Ելպաշև (Ջո Գիլիս), Ալիա Ագադիլովա (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյան (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյան (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյան (Սեսիլ Դեմիլ), ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի առաջատար արտիստներ:

Անտոն Մուզիկանտսկի (բեմադրող ռեժիսոր), Մարիամ Բարսկայա (երաժշտական ղեկավար և դիրիժոր-բեմադրիչ), Անաստասիա Պուգաշկինա (բեմադրություն և կոստյումներ), Եկատերինա Գուտկովսկայա (կոստյումներ), Վասիլի Չերնենկով (խորեոգրաֆիա), Իվան Վինոգրադով (լույս), Միխայիլ Սոկոլիկ (ձայն): 

Այսօր ներկայացումը վստահորեն շարժվում է դեպի պրեմիերա, փորձերն ընթանում են ամենօրյա ռեժիմով։  Լիցենզիայի համաձայն՝ ներկայացումը կցուցադրվի միայն 6 անգամ։ Տոմսերի և տեղեկատվություն համար՝ skyfist.com