Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կյանքից հեռացել է բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը

Կյանքից հեռացել է բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը
Մշակույթ
20:30, 04 июнь 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին 80 տարեկանում կյանքից հեռացել է բալետի նշանավոր արտիստ, բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի հարազատներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին:
Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:
Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին կհայտնենք լրացուցիչ: