Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Ստեփանյանի նոր ձայնասկավառակը՝ «А New Chapter»-ը, մուտք է գործում միջազգային հարթակ

Ջազ ֆյուժն ստեղնաշարահար Վահագն Ստեփանյանի նոր ձայնասկաավառակը՝ «А New Chapter»-ը մուտք է գործում միջազգային հարթակ՝ լայն մասշտաբով։

Նրա «Synergy» տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ Նյու Յորքի Թայմս Սքվերում՝ որին մասնակցում էին համաշխարհային կարգի երաժիշտներ:


Ստեփանյանը գրել և գործիքավորել է ութ ստեղծագործություններ, մայիսի 19-ին թողարկվող իր ջազ ֆյուժն ձայնասկավառակի համար։ Ստեփանյանը թողարկել է իր «A New Chapter» ձայնասկավառակը Քիթ Ուեյքլիի հետ, որն այս տարվա սկզբին արժանացավ Գրեմմիի, Best Classical Compendium «An Adaption Story» ձայնասկավառակի համար, որին Վահագն Ստեփանյանը իր ներդրումն է ունեցել որպես հնչյունային ռեժիսոր և ստեղնաշարահար:

Վահագն Ստեփանյանը նաև «Intercontinental Music Awards» և «Foley The World» մրցույթի ժյուրիի անդամ է։ Նա 2015թ.-ից GRAMMY-ի քվեարկության ակտիվ անդամ է: Ավելի ուշ՝ 2023 թվականին Վահագնը ‘Recording Academy’-ի կողմից ընտրվել է որպես GrammyU մենթոր: 2017 թվականից ի վեր, համաշխարհային առաջատար արտադրող Waves Audio- ի խնդրանքով Վահագնը ստեղծել է preset-ներ սիրելի փլագինների «Renaissance» փաթեթի համար, ներառյալ RVerb; REQ2; REQ4; REQ6, Clavinet և Electric 200: