Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են Խաչատրյանի մրցույթի երկրորդ փուլ անցած դիրիժորների անունները

Հայտնի են Խաչատրյանի մրցույթի երկրորդ փուլ անցած դիրիժորների անունները
Մշակույթ
21:44, 10 июнь 2021
Երեկ երեկոյան ամփոփվել են Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլի արդյունքները։ Երկրորդ փուլ են անցել 6 դիրիժորներ՝ Դաիչի Դեգուչին (Ճապոնիա), Իեն Նիդերհոֆերը (ԱՄՆ), Յուկուան Ջինը (Չինաստան), Էլիաս Բրաունը (ԱՄՆ), Պաբլո Դևիգո Վասկեսը (Իսպանիա), Յունա Չժոնը (Հարավային Կորեա). տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից: 

Այսօր մեկնարկում է խաչատրյանական մրցույթի երկրորդ փուլը. հունիսի 10-ին և 11-ին մասնակիցները կմրցեն հաղթողի կոչման համար։ Երկրորդ փուլում դիրիժորները նվագախմբի հետ կներկայացնեն Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան (պարտադիր ծրագիր), ինչպես նաև՝ Չայկովսկու, Բրամսի, Դվորժակի կամ Պրոկոֆևի ստեղծագործություններից ըստ ընտրության։ Խաչատրյանի 17-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսի 12-ին։