Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եվրատեսիլ 2023»․ հայտնի են կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները․ Ադրբեջանը չի հաղթահարել շեմը

«Եվրատեսիլ 2023»․ հայտնի են կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները․ Ադրբեջանը չի հաղթահարել շեմը
Մշակույթ
11:23, 10 май 2023
«Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցեց 15 երկիր, հաղթահարեցին և եզրափակիչ դուրս եկան Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան և Նորվեգիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 9-ին Լիվերպուլում:

Առաջին կիսաեզրափակիչը չհաղթահարեցին Նիդերլանդները, Մալթան, Լատվիան, Իռլանդիան և Ադրբեջանը:

Հայաստանի պատվիրակ Բրյունետը Future Lover երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 11-ին: Մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսին 13-ին: