Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես եզրափակիչում քվեարկել Հայաստանը ներկայացնող Բրյունետի օգտին

Ինչպես եզրափակիչում քվեարկել Հայաստանը ներկայացնող Բրյունետի օգտին
Մշակույթ
10:31, 13 май 2023
Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում ներկայացնող Բրյունետն արդեն մրցույթի եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր  Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին). տեղեկացնում են Հանրային ՀԸ-ից։

Նա ելույթ կունենա 17-րդ համարի ներքո. Բրյունետի  օգտին քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Մեկ հեռախոսահամարից հնարավոր է քվեարկել 20 անգամ: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

Եզրափակչում քվեարկում են մրցույթի բոլոր մասնակից երկրները: Այլ պետություններից քվեարկելու համար հարկավոր է այցելել www.esc.vote կայք:

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ: Մյուս մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ հեռախոսահամարը։