Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է ռոքի թագուհի Թինա Թըրները

Մահացել է ռոքի թագուհի Թինա Թըրները
Մշակույթ
23:08, 24 май 2023
Ամերիկացի երգչուհի Թինա Թըրները, ում անվանում էին ռոքի թագուհի, մահացել է 83 տարեկան հասակում, հայտնել է նրա ներկայացուցիչը․ գրում է ru.euronews.com-ը։

Հայտարարության մեջ ասվում է. «Թինա Թըրները 83 տարեկանում խաղաղությամբ կյանքից հեռացավ Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող Կուսնախտում գտնվող իր տանը՝ երկարատև հիվանդությունից հետո»։


ԱՄՆ-ում ծնված աստղը ամենասիրված ռոք երգիչներից մեկն էր, որը հայտնի էր բեմում իր խարիզմայով։ Նա կմնա երաժշտասերների հուշերում իր մի շարք հիթերով․ «Լավագույնը», «Հպարտ Մերի», «Մասնավոր պարուհի» և այն: