Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արամ Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում. Ավինյան

Արամ Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում. Ավինյան
Մշակույթ
23:05, 06 июнь 2023
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակն է։

Իր գեղարվեստական նվաճումների՝ բալետային հանճարեղ ստեղծագործությունների հետ միասին, Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կյանքի մեծ մասը Հայաստանից դուրս անցկացնելով հանդերձ՝ իր երաժշտության միջոցով Խաչատրյանը ցուցադրել է մեր հայրենիքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ աշխարհասփյուռ հանդիսատեսին ներկայացնելով հայկական երաժշտության գեղեցկությունն ու խորությունը:

Հիշեցնենք, որ հանճարեղ կոմպոզիտորի բալետային գլուխգործոցները՝ «Գայանե»-ն, «Դիմակահանդես»-ը և «Սպարտակ»-ը, այսօր և առաջիկա 2 օրերին վայեխխօլել կարող եք Թումոյի այգում, որտեղ երեկոները լցված կլինեն Խաչատրյանական արվեստով՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմի ու նվագախմբի շնորհիվ՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ»,-գրել է Ավինյանը։