Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամփոփեցինք խաչատրյանական օրերը. Տիգրան Ավինյան

Ամփոփեցինք խաչատրյանական օրերը. Տիգրան Ավինյան
Մշակույթ
14:02, 10 июнь 2023
Ամփոփեցինք անցած խաչատրյանական օրերը։

Խաչատրյանի բալետային հանճարեղ ստեղծագործությունները զարդարեցին անցնող 3 երեկոները և հնարավորություն տվեցին բոլորին վայելել մեծանուն կոմպոզիտորի արվեստը, որ սքանչելի կերպով ներկայացվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ։

Մեծ ոգևորություն էր տեսնել մարդկանց նման մեծ բազմություն՝ միջոցառման ընթացքում։

Երևանի քաղաքապետարանի կողմից նմանօրինակ միջոցառումներ կկազմակերպվեն շարունակաբար՝ նպաստելով մեր մշակույթի և արվեստի հասարակական ճանաչման զարգացմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: