Խոտ բնակավայրում անցկացվեց «Ոչխարների խուզման» փառատոնը. նպատակը՝ ակտիվացնել մշակութային կյանքը Սյունիքում և նպաստել զբոսաշրջության զարգացմանը

Մշակույթ
Հունիսի 10-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ անցնում է «Ոչխարների խուզման» փառատոնը:
Փառատոնի նպատակն է ակտիվացնել մշակութային կյանքը Սյունիքում և նպաստել զբոսաշրջության զարգացմանը:
Միջոցառման բացման արարողությանը մասնակցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում, և մենք կարողանում ենք ուժեղացնել ու ակտիվացնել մեր համայքները, ցույց տալ համայքներում տեղական բիզնեսների կարևորությունը», - նշել է նախարարը` հավելելով, որ զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է։
«Առաջին հինգ ամիսների տվյալներով մենք ունենք մոտավորապես 806.000 զբոսաշրջիկ, բայց պետք է ասեմ, որ ներքին զբոսաշրջությունը ևս շատ կարևոր է: Մենք Զբոսաշրջության կոմիտեի հետ ամեն տարի երկու տասնյակից ավել փառատոնի ենք օժանդակում, որից մեկն էլ այս փառատոնն է: Կարծում եմ, որ նման միջոցառումները մեզ ավելի շատ կմոտեցնեն համայնքներին և գյուղատնտեսությանը»,-նշել է նախարարը: