Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Հախնազարյանը և ՀՊՍ նվագախումբը կներկայացնեն Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան

Նարեկ Հախնազարյանը և ՀՊՍ նվագախումբը կներկայացնեն Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան
Մշակույթ
21:11, 19 июнь 2021
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հունիսի 30-ի ժամը 19.30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը երաժշտասեր հանրությանը կներկայացնեն Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան։ Ծրագրում կհնչեն նաև հատվածներ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից. տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:


Ըստ աղբյուրի՝ համերգը կղեկավարի դիրիժոր Ջուն Սան Պարկը։ Վերջինս Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրներից է։