Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճապոնական հանրակրթական դպրոցների երաժշտության դասագրքերում առկա է անդրադարձ նաև հայկական դուդուկին

Ճապոնական հանրակրթական դպրոցների երաժշտության դասագրքերում առկա է անդրադարձ նաև հայկական դուդուկին
Մշակույթ
10:48, 28 июнь 2021
Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը հունիսի 28-ին դեսպանությունում ընդունել է ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումիին, որը տևական ժամանակ զբաղվում է Ճապոնիայում հայկական երաժշտության հանրայնացմամբ:

Ճապոնիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ դեսպանը շնորհակալություն է հայտնել Տարումիին Ճապոնիայում դուդուկի և հայկական երաժշտության տարածման համար` կարևորելով Հայաստանում նշված ոլորտի ներկայացուցիչների հետ կապերի հետագա սերտացումը և համատեղ ծրագրերի անցկացումը:

Տարումին տեղեկացրել է, որ 2021-2022 թվականներին ուսումնական տարվանից սկսած (Ճապոնիայում այն մեկնարկել է ս.թ. ապրիլի 1-ին) ճապոնական հանրակրթական դպրոցների երաժշտության դասագրքերում առկա է անդրադարձ նաև հայկական դուդուկին: Հանդիպմանը քննարկվել են նաև դեսպանության հետ համագործակցության հեռանկարները: