Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ուսումնական տարին ամփոփել է համերգային ծրագրով․ Տեսանյութ

Միջոցառումն անցկացվել է Հայաստանի երկաթուղու թանգարանի՝ Կայարանի շենքում՝ Հարավկովկասյան երկաթուղու աջակցությամբ:

Ծրագրում ընդգրկվել են հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ, ժողովրդական կատարումներ:

Մշակութային հետաքրքիր գաղափարը կազմակերպիչները մտադիր են շարունակական դարձնել՝ երևանյան այս գողտրիկ դահլիճն առավել հաճախ կենդանի երաժշտահնչյուններով լցնելու համար: