Գյումրու սիմֆոնիկ նվագախումբը՝ Երևանում. կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Մշակույթ
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը Երվանդ Վարոսյանն է, հուլիսի 10-ին համերգային ծրագրով հանդես կգա Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի, Գրիգոր Եղիազարյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
Համերգը նվիրվում է նվագախմբի համահիմնադիր Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին:
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը պետական կարգավիճակ է ստացել 1993 թվականին: Տարբեր տարիներին նվագախումբը ղեկավարել են Թոմիկ Սարգսյանը, Թաթուլ Եղիազարյանը, Սերգեյ Մացոյանը, Ռոբերտ Մլքեյանը, Սամվել Ադամյանը: Նվագախմբի հետ հանդես են եկել բազում միջազգային մրցույթների դափնեկիրներ: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես է եկել Հայաստանում և երկրի սահմաններից դուրս՝ նպաստելով դասական երաժշտության տարածմանն ու պահպանմանը: