Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնահատման և թեստավորման կենտրոնը երկուշաբթի կամփոփի այս տարվա բուհերի ընդունելության մրցույթը

Գնահատման և թեստավորման կենտրոնը երկուշաբթի կամփոփի  այս տարվա բուհերի ընդունելության մրցույթը
Գիտություն
14:51, 16 июль 2021
Երկուշաբթի, հուլիսի 19-ին, ժամը 12.00-ին Արմենպրեսի մամուլի սրահում Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփելու է այս տարվա բուհերի ընդունելության մրցույթը: Բանախոսը ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն է:
 
Հուլիսի 18-ին հրապարակվելու են մրցույթի արդյունքները՝ բուհերում կախվելու են ցուցակները, նաև դիմորդները հաղորդագրություն են ստանալու իրենց էլեկտրոնային հասցեներին: Դրական ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդների համար հուլիսի 19-29-ը կազմակերպվելու է մրցույթի լրացուցիչ փուլ՝ 6 մասնագիտությամբ: Մրցույթը լինելու է ըստ հայտերի հերթականության՝ սկզբում անվճար տեղերի համար, եթե կան այդպիսիք, հետո՝ նույն մասնագիտության վճարովի տեղերի: Առավել բարձր միավորներ ունեցողնեը կընդունվեն, իսկ մնացածները կմասնակցեն երկրորդ հայտով նշված մասնագիտության մրցույթին, հետո՝ երրորդ, չորրորդ, և այդպես շարունակ: Հիշեցնեմ այս տարվա ընդունելության նորույթը՝ մեկ բուհ, մեկ մասնագիտություն: Մրցույթի հիմնական փուլում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա, իսկ լրացուցիչ փուլում կարևորվում են բարձր գնահատականները: