Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը տոնում է 10-ամյա հոբելյանը

Գիտություն
Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը տոնում է իր 10-ամյա հոբելյանը։ Այս առիթով համալսարանում այսօր՝ նոյեմբերի 10-ին, կազմակերպվել էր «ՀՀ տնտեսության ներառական զարգացման ուրվագծեր» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման մարմինների, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնյաներ, բուհի ակադեմիական կազմի անդամներ, հյուրեր։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ողջունելով ներկաներին՝ մասնավորապես ասաց․ «Շնորհակալություն, որ «Ամբերդի» 10-ամյակին նվիրված գիտական միջոցառման շրջանակում այս ուրախ օրը մեզ հետ եք։ Այսօր իսկապես մեզ համար առանձնակի հիշարժան օր է, քանի որ Տնտեսագիտական համալսարանը տոնում է իր «զավակի» 10-ամյա հոբելյանը։ Մեկ տասնամյակ առաջ մի քանի իդեալիստ էնտուզիաստներ, այս գաղափարով տոգորված, որոշեցին, որ ՀՊՏՀ-ն պետք է ունենա իր հետազոտական ուղեղային կենտրոնը, և անցած տասնամյակում «Ամբերդը» իր ուրույն տեղը նվաճեց տնտեսագիտական մտքի գիտահետազոտական միջավայրում»։
Ռեկտորն ընդգծեց, որ «Ամբերդը» կարողացել է վերաճել ուղեղային այնպիսի կենտրոնի, որն առաջատարներից մեկն է ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում և արդեն մի քանի տարի հաստատուն կերպով իր դիրքերն է ամրապնդում ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանիշերում։ «Այս նշանակալի ձեռքբերումների հիմքում մի ողջ թիմի հետևողական աշխատանք է, գիտության և կրթության նվիրյալների ջանքեր»,- նշեց Դիանա Գալոյանը և շնորհակալական ուղերձներ հանձնեց կենտրոնի նախկին և ներկա տնօրեններին։
Հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը շնորհակալություն հայտնեց կենտրոնի աշխատանքը բարձր գնահատելու համար և ներկայացրեց հոբելյանական միջոցառման օրակարգը՝ խոսքը փոխանցելով փորձագետներին։ Կենտրոնի փորձագետներ, տ․գ․թ․ Նարեկ Կարապետյանը, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Քթոյանը և տ․գ․թ․ Անի Խաչատրյանը հանդես եկան զեկուցումներով՝ համապատասխանաբար «Տնտեսական աճի ներառականություն․ ի՞նչ անել», «Տարածքային անհամաչափ զարգացման խորացող խնդիրները․ վտանգավոր անհամամասնություն» և «Աղքատություն, զբաղվածություն, կրթություն, եկամուտների բևեռացվածություն» թեմաներով։
Ելույթներից հետո ծավալվեց հարց ու պատասխան, մտքերի փոխանակություն։
Կլոր սեղան-քննարկումն իր ելույթով եզրափակեց ռեկտոր Դիանա Գալոյանը՝ շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման և արժեքավոր դիտարկումների համար։