Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեպտեմբերի 1-ը՝ սահմանամերձ Սոթք և Կութ գյուղերում․ լուսանկարներ

Սեպտեմբերի 1-ը՝ սահմանամերձ Սոթք և Կութ գյուղերում․ լուսանկարներ
Գիտություն
14:00, 01 сентябрь 2021
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ այսօր՝ սեպտեմբերի 1֊ին, Գիտելիքի օրվա կապակցությամբ հյուրընկալվեց Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ սահմանամերձ համայնքների դպրոցներ։ Նախարարը շնորհավորեց առաջին դասարանցիներին Գիտելիքի օրվա կապակցությամբ և նվերներ հանձնեց վերջիններիս, իսկ բարձր դասարանի աշակերտները բանաստեղծություններով դիմավորեցին նախարար Դումանյանին։ Կութի դպրոցում այս տարի ընդամենը մեկ առաջին դասարանցի կա՝ Ժիրայրը, սակայն նա ունի դասընկերներ, քանի որ դասապրոցեսն անցկացվում է երկրորդ և երրորդ դասարանցիների հետ համատեղ։

Ուսուցիչները նշեցին, որ դժվարություններ կան համատեղելու առումով, սակայն աշխատում են անել այնպես, որ դասապատրաստման պրոցեսը չտուժի։ Սոթքի դպրոցն ունի 163 աշակերտ, որոնցից 18֊ն առաջին դասարանցիներ են, իսկ Կութի դպրոցն ունի 23 աշակերտ, որոնցից, ինչպես նշեցինք, մեկն է առաջին դասարանցի։

Վովա Հակոբյան