Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևում բացվեց ԹՈՒՄՈ միջազգային ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը

Կիևում բացվեց ԹՈՒՄՈ միջազգային ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը
Գիտություն
23:03, 01 сентябрь 2021
Այսօր Կիևում բացվեց ԹՈՒՄՈ միջազգային ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը համալրեց այլ երկրներում արդեն գործող կենտրոնների ընտանիքը:
 Այդ մասին տեղեկանում ենք Ուկարինայում Հայաստանի դեսպանության էջից։

Կենտրոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ընդգծելով ԹՈՒՄՈ-ի առանձնահատուկ լինելը և ներկայացնելով կենտրոնի հայկական արմատների պատմությունը:

Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց գաղափարն իրագործած անձանց, մաղթելով նորանոր հաջողություններ: