Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դպրոցներում առաջին դասարանցիների դասերը չեն անցկացվելու օրումեջ ռեժիմով. ԿԳՄՍՆ

Դպրոցներում առաջին դասարանցիների դասերը չեն անցկացվելու օրումեջ ռեժիմով. ԿԳՄՍՆ
Գիտություն
16:50, 03 сентябрь 2021
ԿԳՄՍ նախարարությունից հերքում են առաջին դասարանցիների օրումեջ դպրոց հաճախելու մասին լուրերը։ Այս մասին  սեպտեմբերի 1-ին իր էջում գրառում էր կատարել Յուլիա Անտոնյան անունով ֆեյսբուքյան օգտատերը։

«Հարգելի ԿԳՄՍ, էն որ առաջին դասարանցու դպրոց գնալը օրը մեջ եք դարձնում՝ հենց սեպտեմբերի մեկին, բա չե՞ք հարցնում՝ հինգ-վեց տարեկան երեխաներին տանը մի ամբողջ օր ո՞վ է պահելու, երբ ծնողները աշխատանքի են։ Ժամանակ էլ չեք տալիս խնդիրը կարգավորելու համար»,- գրել էր նա։

Civic.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանի հետ, ով հերքեց այս տեղեկությունը. «10 օր է արդեն՝ հայտարարում ենք, որ դասերը սկսվելու են ամենօրյա ռեժիմով։ Հիմա մի փոքր փաստաթղթային ու տեխնիկական խնդիր կա, և գուցե որոշ դպրոցներ ուղղակի այդպես սկսեն, բայց հաջորդ շաբաթվանից բոլորը ամենօրյա ռեժիմով են հաճախելու դպրոց»։

Սյուզի Սիրականյան