Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը նոր դեկան ունի

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը նոր դեկան ունի
Գիտություն
17:36, 03 апрель 2024
Այսօր՝ ապրիլի 3-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կայացավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունը։ 

Հիշեցնենք՝ դեկանի թափուր տեղի համար ներկայացվել էր երկու հայտ՝ հիշյալ ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Հարություն Խաչիկյանը, որն ունի իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսորի կոչում, և իրավագիտության թեկնածու, դոցենտ, «Փաստաբանների պալատ»-ի անդամ, ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։  

Համալսարանի գիտխորհրդի ընտրության արդյունքներով Խաչիկյանն ստացել է 59 ձայն, Գևորգ Պետրոսյանը՝ 8 ձայն։