Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտահրավերը՝ հնարավորություն. «Դասավանդի՛ր, Հայաստան»֊ի 27 ուսուցիչ- առաջնորդներն աշխատում են Արցախի համայնքներում

Մարտահրավերը՝ հնարավորություն. «Դասավանդի՛ր, Հայաստան»֊ի 27 ուսուցիչ- առաջնորդներն աշխատում են Արցախի համայնքներում
Գիտություն
10:57, 17 сентябрь 2021
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի 27 ուսուցիչ- առաջնորդներ, սեպտեմբերից սկսած, դասավանդում են Արցախի 25 համայնքներում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Արցախի տարածաշրջանային տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:

«Այս ուսումնական տարվա սկզբից Արցախում դասավանդող ուսուցիչ-առաջնորդներից 18-ն այս տարի են միացել ծրագրին, ընդ որում՝ 12-ը արմատներով արցախցի են, իսկ մյուսները՝ ՀՀ-ից Արցախ տեղափոխված մասնակիցներ: Մենք նրանց գործուղել ենք Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու համայնքներ և Ստեփանակերտ: Ուսուցիչ առաջնորդներն անցնում են ամառային ինտենսիվ վերապատրաստում, որն իրենից ներկայացնում է 5֊շաբաթյա դասընթաց:

Քանի որ դիմորդներից շատերը չունեն մանկավարժի որակավորում, մենք սովորեցնում ենք նրանց անհրաժեշտ հմտությունները, ներկայացնում ենք նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից մշակված մեթոդաբանությունը: Այնուհետև կատարվում են փորձնական դասեր, նրանք իրենց հմտությունները հղկում են։ Այդ ամառային ակադեմիան հաջողությամբ ավարտածներին արդեն գործուղում ենք Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներ՝ ըստ առկա թափուր հաստիքների և կարիքների: Մեր գերակա նպատակը աշակերտական առաջնորդության խթանումն է:

Բնութագրությունը հասանալի չէ

Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր համայնքների աշակերտները լինեն մեր ապագա առաջնորդները, ովքեր կապված կլինեն իրենց համայնքների հետ, կսովորեն առկա մարտահրավերները վերափոխել հնարավորության, և դրանք օգտագործել համայնքների զարգացման համար», - նշեց Ա. Հովհաննիսյանը։