Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները․ ՀԺ

Հայտնի են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները․ ՀԺ
Գիտություն
12:45, 28 октябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Հաստատվել են և՛ հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամները, և՛ լիազոր մարմնի կողմից առաջադրված և  պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները: Հայտնի են նաև ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները:

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներն են՝ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, վարչապետ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներն են՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար Գուրգեն Գասպարյանը, «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, կենս. գիտ. դոկտոր Արեգ Հովհաննիսյանը:

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներն են՝ Երևանի պետական համալսարանի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վարուժան Աթաբեկյանը, Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մխիթար Գաբրիելյանը, Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Խաչատրյանը, Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Փոլադյանը, Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Քոչարյանը:

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներն են՝ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Հասմիկ Վարդումյանը, Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի ուսանող Խաչիկ Աբաջյանը, Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Գոռ Օհանյանը, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ Դավիթ Ափոյան, - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ Դավիթ Առաքելյան:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացումն և այլն:

Աղբյուր՝ armtimes.com