Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

Հաստատվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը
Գիտություն
14:12, 29 октябрь 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոփոխություն է կատարվել 2020 թվականի օգոստոսի 7-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 909-Ա որոշման մեջ, և 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1223-Ա որոշմամբ՝ հաստատվել է բուհի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը:

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արմեն Նազարյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Արթուր Հովսեփյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Դավիթ Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Վիկտորիա Այդինյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Արթուր Շուքուրյան - Քիթ-կոկորդ ականջաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (համաձայնությամբ)
Միքայել Ադամյան - «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն (համաձայնությամբ)
Գագիկ Քոչարյան - Երևան քաղաքի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժ, «Շենգավիթ» ԲԿ-ի դիմածնոտային կլինիկայի ղեկավար, բժշկ. գիտ. թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)
Արմեն Հարությունյան - Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Հայկուհի Մինասյան - Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Միխայիլ Աղաջանով - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ
Արեն Բաբլումյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր
Իրինա Մալխասյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ
Թամարա Սարգսյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ
Հմայակ Սիսակյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Անի Ռափյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ասպիրանտ
Սոնա Բունիաթյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող
Ստելլա Մարտիրոսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի ուսանող
Տիգրան Ալեքսանյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող
Միշել Քոչարյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի ուսանող