Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ակնկալում ենք, որ նոր օրենքի ընդունումով դպրոցների տնօրենները այլևս ծանրաբեռնված չեն լինի կրթական գործառույթներից չբխող տարբեր վարչատնտեսական հոգս պատճառող աշխատանքներով»․ Վահրամ Դումանյան

«Ակնկալում ենք, որ նոր օրենքի ընդունումով դպրոցների տնօրենները այլևս ծանրաբեռնված չեն լինի կրթական գործառույթներից չբխող տարբեր վարչատնտեսական հոգս պատճառող աշխատանքներով»․ Վահրամ Դումանյան
Գիտություն
13:01, 16 декабрь 2021
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին նշեց, որ լրագրողներից է տեղեկանում, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել և դիրքորոշում հայտնել չի կարող, որովհետև փաստական տվյալների չի տիրապետում։

Դումանյանը անդրադարձավ քաղաքապետարանի կրթության բաժնի հետ իրենց համագործակցությանը և նշեց, որ հիմնական դպրոցները գտնվում են քաղաքապետարանի, իսկ ավագ դպրոցները՝ նախարարության կառավարման ներքո և այդ բաժանումը ճիշտ չհամարեց, բայց միաժամանակ նշեց, որ դրա մեղավորը որևէ կառույցներից մեկը չէ, այդպես ժառանգվել է, իսկ քաղաքապետարանի հետ որևէ խնդիր չունեն և փոխլրացնում են կառույցները իրար և նորմալ համագործակցում են։

Վահրամ Դումանյանը վստահեցրեց, որ նախարարությունը չունի դպրոցների տնօրենների նախընտրելի ցուցակ և մրցույթներն անցկացվում են գործող կարգի համաձայն։  Միաժամանակ, Դումանյանը նշեց, որ այսօրվա գործող կարգը, իրենց կարծիքով, այնքան էլ էֆֆեկտիվ չէ, բայց քանի դեռ այս կարգն է գործում, այն խստորեն պահպանվելու է։ «Ակնկալում ենք, որ նոր օրենքի ընդունումով մեր դպրոցների տնօրենները արդեն իսկ կզբաղվեն դպրոցի բուն բովանդակությամբ։ Մեր դպրոցների տնօրենները այլևս ծանրաբեռնված չեն լինի կրթական գործառույթներից չբխող տարբեր վարչատնտեսական հոգս պատճառող աշխատանքներով», - ասաց Վահրամ Դումանյանը։