Քաղաքացիակենտրոն
լրատվություն

20 բնակավայրերում կառուցվել են մոդուլային մանկապարտեզներ, ևս 10-ում` նախադպրոցական այլընտրանքային ծրագրերի ներդրումներ. ԿԳՄՍ նախարար

20 բնակավայրերում կառուցվել են մոդուլային մանկապարտեզներ, ևս 10-ում` նախադպրոցական այլընտրանքային ծրագրերի ներդրումներ. ԿԳՄՍ նախարար
Գիտություն
11:54, 28 декабрь 2021
Այսօր` դեկտեմբերի 28-ին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդես եկավ 2021թ. կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ ասուլիսով: Նախքան ասուլիսն սկսելը նախարարը ներկայացրեց նորանշանակ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանին և նշեց, որ նա մշակույթի գծով երկրոդ փոխնախարարն է, քանի որ  փոխնախարար Արա Խզմալյանը ևս մյակութային հարցերով է զբաղվում:

Նախադպրոցական կրթության բարեփոխումներից խոսելով` Վահրամ Դումանյանն ընդգծեց, որ ՀՀ 20 բնակավայրերում կառուցվել են մոդուլային մանկապարտեզներ, ինչպես նաև նախադպրոցական այլընտրանքային ծրագրերի ներդրում է իրականացվել 10 բնակավայրերում` յուրաքանչյուր բնակավայրին տրամադրելով 7,8 մլն դրամ դրամաշնորհ:

«Նախադպրոցական հաստատություններում պետական բյուջեից մեկ անձից ֆինանսավորման նոր կարգ է հաստատվել»,-նշեց նախարարը, այնուհետև անդրադառնալով նախադպրոցական ոլորտի բովանդակային բարեփոխումներին հիշատակեց, որ կառավարության որոշմամբ նախադպրոցական կրթության չափորոշիչ է սահմանվել, որի հիմքով իրականացվելու է նախադպրոցական կրթական ծրագրերի մշակումը.
«Նախադպրոցական հաստատության մանկավարժի մրցութային ընտրության կարգ է հաստատվել, ինչպես նաև տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգ»: