Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում տեղի կունենա Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի համաժողովը

Երևանում տեղի կունենա Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի համաժողովը
Գիտություն
20:50, 19 январь 2022
2022 թ. օգոստոստի 22-26-ը Երևանում տեղի կունենա Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022):   

Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ (ECER), որոնք անցկացվում են որևէ անդամ երկրում: Համաժողովները մեկտեղում են ավելի քան 2000 պատվիրակի աշխարհի 43 երկրից և համարվում են ոլորտի կարևորագույն իրադարձություններից:

2022 թվականի համաժողովի անցկացման վայր ընտրվել է Երևանի պետական համալսարանը, որը, 2014 թվականից Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի անդամակցությամբ, դարձել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ:
Երևանում կայանալիք ECER 2022 համաժողովի թեման է՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»:

Համաժողովի կազմակերպիչներն ակնկալում են հայաստանյան բուհերի և գիտակրթական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը ECER 2022 համաժողովին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում մինչև 2022 թ. հունվարի 31-ը:
Համաժողովին մասնակցելու վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ: