ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների լրացուցիչ վարձատրության մեխանիզմներն են քննարկվում. ԿԳՄՍ փոխնախարար

Գիտություն
Մենք դպրոցներում ունենք քիմիայի, ֆիզիկայի մասնագետների խնդիր: «Կրթության մինչև 2030թ. պետական ծրագրի նախագծում» կա՞ այս հարցը, և ի՞նչ լուծում եք առաջարկում: Այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողներն այս հարցն ուղղեցին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին ասուլիսի ժամանակ:
«Դա մեր կարևորագույն ռազմավարություններից է, մինչև ժամկետի ավարտը պետք է կարողանանք մեր դպրոցներն ապահովել անհրաժեշտ որակավորված ուսուցչական կազմով: Եվ իհարկե, բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղությամբ ունենք կադրերի պակասի և ուսուցիչների միջին տարիքային կազմի բարձր լինելու խնդիր: Նախագիծն անդրադառնում է այս խնդրին, և միջոցներից մեկը, որը դիտարկվում է, վարձատրության համակարգի վերանայումն է: Այս պահին նաև քննարկում ենք հավելյալ միջոցառումների հնարավորությունը, որը կհասցեագրի այս խմբի ուսուցիչներին ու կախված չի լինի ատեստավորման տրամաբանությունից: Մենք նպատակ ունենք լրացուցիչ վարձատրության մեխանիզմներ առաջարկել»,- պատասխանեց Ժաննա Անդրեասյանը: