Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջավախքում կբացվի ևս երեք «ԱրՄաթ» լաբորատորիա

Ջավախքում կբացվի ևս երեք «ԱրՄաթ» լաբորատորիա
Գիտություն
22:55, 19 март 2021
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի, նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում մասնավոր և հասարակական հատվածների համագործակցությամբ Ջավախքի Ծխալթբիլա, Օլավերդ և Նինոծմինդա բնակավայրերում բացել «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ։

Ինչպես տեղեկացրին ՋԱՀ-ից, համագործակցության արդյունքում ինժեներության դասընթացներին անվճար կկարողանա մասնակցել շուրջ 250 երեխա: