Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են բուհական համակարգի զարգացման և ակադեմիական միջավայրի ձևավորման հարցեր

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են բուհական համակարգի զարգացման և ակադեմիական միջավայրի ձևավորման հարցեր
Գիտություն
20:09, 09 июнь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանը նշել է, որ բուհական կրթության զարգացումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն և ընդգծել բուհերի՝ միջազգային չափանիշների համապատասխանելիության, բարձրորակ կրթության ապահովման խնդրի կարևորությունը:

«Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրների լուծմանը, բուհերի արդիականացմանը, ակադեմիական քաղաքի հիմնման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր: Շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների կողմից ներկայացվել են տարբեր դիտարկումներ ու առաջարկություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ կարևորվել է միջազգային փորձի ուսումնասիրությունն ու արտերկրի մասնագիտական շրջանակների հետ համագործակցությունը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է ունենալ բուհական համակարգի զարգացման հստակ տեսլական և պատասխանատուներին հանձնարարել մշակել համապատասխան հայեցակարգ ու միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզ, որում ներառված կլինի նաև ակադեմիական քաղաքի հիմնման ծրագիրը:     