Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա հասկանում եք չէ՞, թե ինչ լավ է անցնելու․ Արայիկ Հարությունյանը՝ Ստարմուս փառատոնի մասին

Հիմա հասկանում եք չէ՞, թե ինչ լավ է անցնելու․ Արայիկ Հարությունյանը՝ Ստարմուս փառատոնի մասին
Գիտություն
22:44, 16 июнь 2022
Հիմա հասկանում եք չէ՞, թե ինչ լավ է անցնելու. ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Արշակյանի հետ համանախագահելու ենք Ստարմուս փառատոնի աշխատանքների կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը:

2020 թվականին սկիզբ դրվեց փառատոնը Երևանում անցկացնելու գաղափարին: Քովիդն ու պատերազմը հետաձգեցին համաշխարհային այս փառատոնը: Բայց սեպտեմբերի 5-10-ը գիտության և արվեստի մեծերը Երևանը մի քանի օրով վերածելու են հետաքրքիր կենտրոնի, դեպի ուր ձգվելու են գիտնականներ, արվեստագետներ ու արվեստը սիրող մեր քաղաքացիները ու զբոսաշրջիկները:

Բոլորիդ աջակցությունը կարևոր է Երևանն ու Հայաստանը Ստարմուսի շրջանակներում գովազդելու համար: Տարածեք տեղեկությունները, հրավիրեք հյուրեր, դարձեք կամավոր»: