Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունն աշխատում է Հայաստանում արբանյակների արտադրություն հիմնելու ուղղությամբ azatutyun.am

Կառավարությունն աշխատում է Հայաստանում արբանյակների արտադրություն հիմնելու ուղղությամբ azatutyun.am
Գիտություն
14:43, 25 июль 2022
Իր առաջին արբանյակը տիեզերք արձակելուց երկու ամիս անց Հայաստանի կառավարությունը հայտարարում է, թե աշխատում է երկրում արբանյակների արտադրություն հիմնելու ուղղությամբ: Այսօր «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Հիմնական նպատակը՝ Հայաստանում ունենալ արբանյակների արտադրություն, մենք դնում ենք տենց ամբիցիոզ պլաններ և պետք է ձգտենք դրան։ Թե այս փուլում ինչքան կկարողանանք, որ մասը կկարողանանք էստեղ անել՝ հիմա կատարվում են գնահատման աշխատանքներ, տարբեր ընկերությունների հետ բանակցում ենք, տեսնում ենք՝ ինչ կարողություններ կան Հայաստանում, որպեսզի ճիշտ կարողանանք օգտագործել», - նշեց նախարարը՝ շարունակելով. - «Որովհետև իրականում Սովետական Միության ժամանակաշրջանում նման կարողություններ Հայաստանում եղել են, և այդ կարողությունները, կարելի է ասել, մասամբ պահպանվել են՝ մենք ունենք թե՛ կադրերի առումով, լավ գաղափարներ ունենք էստեղ, մասնագետներ ունենք, ում գիտելիքները կարելի է շատ լավ օգտագործել»։

Հարցին՝ խոսքը կապի՞ արբանյակների մասին է, Խաչատրյանը բացասական պատասխանեց. - «Ոչ, միանգամից ասեմ, որ կապի արբանյակների մասին այս պահին չենք խոսում, մեր արբանյակը կապի արբանյակ չի՝ դա Երկրի հեռահար զոնդավորման արբանյակ է, և հետագա շարունակությունը նույնպես էլի մտածում ենք, այս պահին մտածում ենք հեռահար զոնդավորման արբանյակների ուղղությամբ»։
Նախարարի փոխանցմամբ՝ Հայաստանում արբանյակների արտադրության գործում այս պահին որպես հիմնական գործընկեր բանակցում են իսպանական Satlantis-ի հետ։ Հենց այս ընկերության հետ համագործակցելով Հայաստանի կառավարությունը այս մայիսին տիեզերք արձակեց ArmSat-1 արբանյակը։

Աղբյուր՝ azatutyun.am