Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսիկ Կուլում կանցկացվի ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական ֆորումը. բանախոսների շարքում է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը

Իսիկ Կուլում կանցկացվի ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական ֆորումը. բանախոսների շարքում է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը
Գիտություն
13:28, 20 август 2022
Ղրղզստանի Հանրապետության Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Աթա քաղաքի «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 25-26-ը կանցկացվի ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական ֆորումը:

Համաժողովին կմասնակցեն ավելի քան 200 պատվիրակներ՝ երիտասարդ ձեռներեցներ, պետական ծառայողներ, երիտասարդ ստեղծագործողներ ու դիվանագետներ, ուսանողներ Եվրասիական տնտեսական միության մասնակից և ԱՊՀ երկրներից։

Ֆորումի նպատակն է հետագայում զարգացնել համագործակցությունը անդամ պետությունների միջև և հանրահռչակել եվրասիական ինտեգրման գաղափարը։ Նպատակներից է նաև ընդլայնել երիտասարդների փոխգործակցությունը, ստեղծել նոր հնարավորություններ նախաձեռնությունների իրականացման, մատաղ սերնդի սոցիալական և մասնագիտական ինքնաիրացման համար:

Ակնկալվում է, որ ֆորումի առանցքային իրադարձությունը կլինի իրենց գործում պրոֆեսիոնալ երիտասարդների հանդիպումը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալների, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի և Գործադիր կոմիտեի նախագահ՝ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ։

Երիտասարդական ֆորումի բանախոսների թվում են Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարար Ազամատ Ժամանկուլովը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը, ռուս-ղրղզական զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահ Արտյոմ Նովիկովը, Բելառուսի Հանրապետության կրթության փոխնախարար Ալեքսանդր Կադլուբայը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Նատալյա Բոչարովան, Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման գծով փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, «Աջակցություն Ռուսաստանին» փոքր և միջին ձեռնարկությունների համառուսաստանյան հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Օմարովը, NCE RK «Ատամեկեն» խորհրդի նախագահի տեղակալ Թիմուր Ժարկենովը, և ԵԱՏՄ երկրների հասարակական, գործարար և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները։
 Ծրագիրը ներառում է դասընթացներ և վարպետության դասեր երիտասարդ ձեռներեցների համար: