Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում գիտության ֆինանսավորումը կավելանա 2,7 մլրդ դրամով

ՀՀ կառավարությունն այսօր որոշեց  2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված 1162 գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն (13,104,247.3 հազ. դրամ) ավելացնել 2,784,565.4 հազ. դրամով։

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի մոտ 2021 թվականի փետրվարի 24-ին կայացած գիտության ոլորտի զարգացման հեռանկարների մասին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականները՝ ավելացվող միջոցներն ուղղվելու են՝

ա) թեմատիկ գիտական հետազոտություններին

բ) ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ և այլն)։

Միջոցառումները նպաստելու են երկրի տնտեսական կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղությունների զարգացմանը, մասնավորապես՝

1162 ծրագրի «11002 Գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացում, ծրագրերի իրականացում, գիտական սարքավորումների արդիականացում, միջազգային համագործակցության աջակցություն» միջոցառման «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» ծախսային ուղղությանը հատկացնել 1,031,740.9 հազ. դրամ։