Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
Գիտություն
09:39, 01 сентябрь 2022
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ

Սիրելի' հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Գիտելիքի թարմացումն ու զարգացումը չի սկսվում եւ ավարտվում ուսումնական տարվա հետ:

Այն չդադարող գործընթաց է, որի բոլոր օղակներն ունեն իրենց առաքելությունը:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկն իր հետ նոր սպասելիքներ, նոր ապրումներ ու հույսեր է բերում: Առաջին անգամ երեխային դպրոց ուղարկող ծնողի, բուհն ավարտող ուսանողի, բոլորովին նոր աշխարհում հայտնված անհանգիստ, տոնական հագուստի հետ չհամակերպվող աշակերտի եւ իր առաքելությունը պատվով կատարող ուսուցչի համար սեպտեմբերի 1-ը կարեւոր օր է: Գիտելիք փոխանցելու կարողությունը մեծ առաջադրանք է, որի լուծումից է կախված մեր վաղվա օրը:

Սիրելի' հայրենակիցներ, կրթական համակարգի կատարելագործումն օրվա հրամայականն է, ինչի արդյունքն ամուր պետությունն է` սրտացավ եւ հայրենանվեր քաղաքացիներով: 

Բարի երթ եւ հաջող ուսումնական տարի եմ մաղթում աշակերտներին, ուսանողներին ու կրթական գործընթացի բոլոր պատասխանատուներին: