Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բուհական դիպլոմը դեռ չի նշանակում բարձրագույն կրթություն. Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ և ական է մեր ապագայի տակ. վարչապետ

Բուհական դիպլոմը դեռ չի նշանակում բարձրագույն կրթություն. Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ և ական է մեր ապագայի տակ. վարչապետ
Գիտություն
12:02, 01 сентябрь 2022
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Կառավարության հերթական նիստը մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական խոսքով սեպտեմբերի 1-ի՝ Գիտության և դպրության օրվա կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ մինչև 2030թ. կրթության պետական ծրագրի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան և հավելեց, որ այսօր տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից:

Վարչապետի խոսքով՝ մասնագիտական կրթության հաստատությունները միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում. «Դրա արդյունքում մի կողմից՝ ունենք գործազրկություն, մյուս կողմից՝ գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակավորված աշխատուժի բացակայության մասին պնդումները»:

«Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն: Սրա հետևանքով հաճախ են լսվում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթությամբ, երբեմն երկու դիպլոմով ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության: Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է ապագայի տակ: Ըստ այդմ, կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում»,- նշեց վարչապետը և հավելեց, որ մեկնարկել է մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու և հիմնանորոգելու ծրագիրը: