Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է՝ ինչ ֆիլմ է ցուցադրվելու Starmus VI փառատոնի փակման արարողությունից հետո

Հայտնի է՝ ինչ ֆիլմ է ցուցադրվելու Starmus VI փառատոնի փակման արարողությունից հետո
Գիտություն
18:26, 09 сентябрь 2022
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Starmus VI միջազգային փառատոնի հիմնական ծրագրի մուտքն ազատ էր, ժամը 19.00-ին սպասվում է բացառիկ ֆիլմի պրեմիերա:
 
Փառատոնի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ ցուցադրվելու է «Ալեքսեյ Լեոնով. տիեզերքը ներսում» ֆիլմը:
 
Ալեքսեյ Լեոնովը տիեզերքը բացահայտող հռչակավոր առաջամարտիկներից է։ Նա տիեզերքն ավելի մոտ տեսնողներից առաջինն էր։ Լեոնովի պատմությունը մի առանձին տիեզերք է՝ իր խորությամբ գերող։
 
Ֆիլմը վավերագրական է և հիմնված է տիեզերագնացի դստեր՝ Օկսանա Լեոնովայի հոր հետ արված վերջին հարցազրույցի վրա։
 
Տևողությունը՝ 80 րոպե
 
Ռեժիսոր՝ Նատալյա Ցոյ
 
Կոմպոզիտոր՝ Պյոտր Դրանգա
 
Պրոդյուսերներ՝ Օկսանա Լեոնովա, Սերգեյ Շվիդկոյ, Տատյանա Օգորոդնիկովա: