Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառումների շարքն ամփոփվել է «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկմամբ

«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառումների շարքն ամփոփվել է «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկմամբ
Գիտություն
20:11, 09 сентябрь 2022
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է, որ «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառումների շարքն այսօր ամփոփվել է «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկմամբ, որի բանախոսներն են եղել ԵՊՀ շրջանավարտ, «Սթարմուս» գիտական փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գրող Դեյվիդ Ջոն Էյքրը և հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը։
 
«Բանախոսների հետ առանձին հանդիպման ժամանակ խոսեցինք ԵՊՀ գործունեության, կրթության ու գիտության ոլորտների զարգացմանն ուղղված մեր ծրագրերի, միջազգային համագործակցության ու համատեղ փոխգործակցության հնարավորությունների մասին։
 
Հուսով եմ՝ աշխարհահռչակ գիտնականների ու արվեստի գործիչների հետ հանդիպումները, նրանց հաջողության պատմություններին ու գիտական նվաճումներին հաղորդակից դառնալը կոգևորեն մեր երիտասարդներին՝ հավատալու իրենց ուժերին և նպաստելու մեր երկրում գիտության, արվեստի և տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը»,- նշված է գրառման մեջ։